www.Rplanet.info ինֆորմացիոն կայք

Բարի Գալուստ www.Rplanet.info ինֆորմացիոն կայք : Այստեղ դուք կարող եք դիտել հեղինակային նկարներ, կարդալ Տ.Տ. ու քաղաքական ոլորտին վերաբերող նորություններ, լուսանկարչությանը վերաբերող հոդվածներ, բեռնել գրքեր,նկարներ,կինոներ ու ամենակարեւորը լինել մեր լավ ընկերն ու բարեկամը

Իսկ գիտեք որ գունավոր հեռուստատեսության գյուտի հեղինակը հայ է

Հայ ականավոր գիտնական, ճարտարագետ, գունավոր հեռուստատեսության եւ լուսահեռագրության գյուտի հեղինակ Հովհաննես Աբգարի Ադամյանը ծնվել է Բաքվում 1879թ փետրվարի 5-ին: Ծննդավայրում տարրական կրթությունն ստանալուց հետո մեկնել է արտերկիր շարունակելու ուսումը:  1897թ ընդունվել է Բեռլինի համալսարան, որն ավարտելուց հետո սովորել է Մյունխենի, իսկ հետո էլ Ցյուրիխի համալսարաններում: Ուսումնառուտյան տարիներին աշխատել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում:1905թ տվել է հաղորդվող պատկերը կորի բաղդադելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդաները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետի պայծառությանը:1907թ Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել “Էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սեւեռման եւ կրկնակի վերարտադրման սարքը”, ուր առաջին անգամ արտըացոլված եւ հիմնավորված էր պատկերի սեւ-սպիտակ հաղորդման գաղափարը: Նույն տարում ներկայացրել է “Օսցիլոգրաֆի հայելուց անդրադարձված լուսային փնջի տեղական տատանումները Հայսլերի խողովակի պայծառության տատանումների փոխարկող սարքը”, որն էլ դարձել է երկնագույն հեռուստատեսության հիմքը: 1907թ իրագործել է Բեռլինից հաղորդալարերով 600կմ հեռավորության վրա գունավոր պատկեր հաղորդման առաջին փորձն աշխարհում: Ադամյանի նախագծերի, փաստաթղթերի եւ սարքավորումների մեծ մասը Երկրորդ Աշխարհամարտի տարիներն ոչնչացվել են Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ:1913թ հայ գիտնականը մշտական բնակություն է հաստատել Սանկտ-Պետերբուրգում:1918թ ստեղծել է Ռուսաստանում սեւ սպիտակ պատկերը արտաբերելու առաջին սարքը, որն առաջընթաց քայլ էր հեռուստատեսության զարգացման ճանապարհին:1921թ Մոսկվայում կայացած համառուսաստանյան էլեկտրատեխնիկական 8-րդ համագումարում զեկուցել է լուսանկարչական պատկերները հեռավորության վրա հաղորդելու սեփական փորձերի արդյունքների մասին: 1925թ Ադամյանի մոտ պատրաստ էր գունավոր հեռուստատեսության հաղորդական համակարգի առաջին` “անլուսաթափանց արգելքի մեջոցով տեսնելու սարք” նախագիծը: Այն հետագայում կոչվեց “Ադամյանի սկավառակ”: Նույն տարում Երեւանի պետհամալասարանի լաբորատորիայում ստացել եւ գործողության մեջ ցուցադրել է “Հեռատես” եռագույն հեռուստացույցը: 1945թ այդ գաղափարն օգտագործել է ԱՄՆ “CBS” ռադիոընկերությունը: Հեռուստատեսության գյուտի հեղինակը մահացել է 1932թ սեպտեմբերի 12 եւ թաղվել Սանկտ-Պետերբուրգի հայկական գերազմանատանը: 1970թ նրա աճյունը տեղափոխվել է Երեւանի քաղաքային պանթեոն:

Ճակատագրի խաղ թե դառը իրականություն ?

Ինչքան դժվար է ապրել, երբ ողջ կյանքդ պայքար է ՝ պայքար ապրելու համար, պայքար արևի տակ քո տեղը նվաճելու համար : Պարզ է որ յուրաքանչյուր ոք առաջին հերթին պետք է մտածի իր մասին, սակայն լինում են դեպքեր երբ կարելի է մի փոքր էլ մտածել դիմացինի մասին , այդպիսի մի դեպքի մասին էլ կուզենաի պատմել:

Մի քանի օր առաջ քայլում էի փողոցով սովորականի պես մի օր նման մնացած օրերին սակայն այն տարբերությամբ , որ այն ինչ կատարվեց ինձ հետ այդ օրը տպավորվել է իմ ուղեղի մեջ : Անցնում էի  շուկաի մոտով և ինձնից որոշ հեռավորության վրա լսեցի տարորինակ աղաղակներ , ինչ որ տարօրինակ խառնաշփոթ էր տիրում, բոլորը բղավում էին գոռգոռում զգացվում էր, որ ինչ որ մեկի մասին էին խոսում, բայց հարցական էր թե ում :

 Չհասկանալով այս խառնաշփոթից ոչինչ շարունակեցի ճանապարհս և  տեսա այդ մարդուն. ծակոտիներով անդրավարտիք, պատռված կոշիկներ , ինչ որ մի տեղից հայթհայթած բաճկոն և մի հին գլխարկ , առաջին հայացքից սովորական մուրացկաններից մեկն է գումար է խնդրում : Read more »

Իսկ դուք գիտեք ով է Գյուրջիևը ?

Գեորգի Հովհաննեսի Գյուրջիև: Ծնվել է 1872 թվականի նոյեմբերի 28-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի):

Մանկությունն անց է կացրել Կարս քաղաքում: Չնայած սիստեմատիկ միջնակարգ կրթություն նա այդպես էլ չի ստացել, փոքր հասակից գիտեր մի քանի լեզու:  <<Հավերժ հարցերի>> փնտրտուքները նրան հանգեցնում են այսպես կոչված <<Չորրորդ ճանապարհ>> ուսմունքի ստեղծմանը: Գյուրջիևի համար յուրօրինակ կրթություն են եղել նրա ճանապարհորդությունները (1896-1922 սկզբում “Ճշմարտություն փնտրողների” ոչ մեծ խմբով, հետո որպես ճանապարհորդ, ուսուցիչ…. Այդ ընթացքում նա այցելում է Միջին Ասիա, Աֆղանստան, Մոնղոլիա, ՏԻԲԵԹ, Հնդկաստան, Պաղեստին, Ռուսաստան, Եթովպիա, Սուդան, Եգիպտոս, թուրքիա,  Հունաստան, Իտալիա, Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա: Read more »

Հայասպանություն-պատմության Էջերից…

Ցեղասպանություն (գենոցիդ) – ռասայական, ազգային, կրոնական հատկանիշներով բնակչության առանձին խմբերի  բնաջնջում: Եղել են դեպքեր, երբ ցեղասպանություն կատարվել է կոնկրետ ժողովրդի նկատմամբ: Վերջինիս դրսևորումներից է թուրքերի կողմից իրականցված հայասպանությունը (արմենոցիդ), որը կատարվել  է  Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի բազմաթիվ վայրերում հայ բնակչության նկատմամբ:

ՙՀայասպանություն՚ տերմինն առաջինն անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել 1967-ի հունիսին` Փարիզում կայացած ոճրի կանխարգելման միջազգային 2-րդ  համագումարում, ուր քննվեց նաև հայկական Մեծ Եղեռնը և լիբարանցի իրավագետ Մետր Մուաս Պրենսը համագումարին ներկայացրած զեկուցագրում հայերի  կոտորածը կոչեց հայասպանություն և այն որակեց որպես ՙՑեղասպանությունների հայր՚:
Հայերի հանդեպ այդ ոճիրը տեղի է  ուեցել I  համաշարհային պատերազմի ժամանակ (1914-1918թթ): Կազմակերպվել է թուրք կառավարողների կողմից`  կայզերական Գերմանիայի աջակցությամբ: Մինչ Մեծ Եղեռնը այդ ողջ ընթացքում իրականցրել էին բազմաթիվ սպանություններ և հարձկումներ: Հիշենք  1909-ին 3000 հայերի  սպանությոնը Ադանայում  և նրա շրջակայքում: Դա Մեծ Եղեռնի սկիզբն էր միայն, նրանք հետագայում ծրագրեցին  բնաջնջել ամբողջ հայությանը: Երբ սկսվեց I համաշարհային  պատերազմը երիտթուրքերը  դրությունը համարեցին բարենպաստ իրականցնելու ծրագրվածը: 1915-ի սկզբին երիտթուրքերի պարագլուխները գումարեցին գաղտնի խորհրդակցություն, որտեղ քննարկեցին հայերի ոչնչացման հարցը: Ղեկավարն էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան: Ապրիլի 15-ին Թալեաթի, Էնվեր Փաշայի և Նազմի ստորագրությամբ տեղական իշխանություններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման  հրաման, որտեղ ասվում է, որ ապրիլի 24-ի  արևածագից պետք է սկսվի հայասպանության ծրագիրը: Ու այդպես էլ եղավ:
Գազանաբար հոշոտվեց 60.000 հայ զինվորական նրանց զուգահեռ գլխատեցին մտավորականությանը: 1915-ի  ապրիլի 24-ին կենտրոնական բանտ բերեցին հայ մտավորականների առաջին խումբը:  Սպանությունները կատարվում էին դաժանությամբ: Նրանք հաշվի չէին առնում  ո՜չ սեռ, ո՜չ տարիք , եթե հայ ես ապա նրանց անմարդկային ծրագրի զոհն ես դառնալու: Միգուցե ձախողվեր այդ ծրագիրը, եթե դաշնակցական գործիչներ Ռուբեն Փաշան ու ՙԿոմսը՚ (Վահան Փափազյան) արձագանք էին 1914-ի նոյեմբերի ահազանգերին` մասնակի կոտորածների վերաբերյալ: Սակայն նրանք պասիվ դիրք գրավեցին և թուրքերն էլ օգնելով  բարենպաստ պայմաններից սկսեցին զանգվածային ջարդերը:

Հայերը պատրաստ չէին ինքնապաշտպանության, բայց նրանց մարտունակ ոգին ստիպեց որոշ վայրերում իրականացնել ինքնապաշտպանական մարտեր: Հիշենք` Վանի ինքնապաշտպանություը (1915թ ապրիլի 7-ից մայիսի 6), Մուշի գոյամարտը, Սասունի ինքնապաշտպանությունը, Շապին Գարահիսարի հերոսամարտը, Մուսա լեռան հերոսամարտը` Ավեդիայի վեց գյուղերի հայերը բարձրացան Մուսա լեռն ու 40 օր անընդհատ  հարվածներ հասցրեին թուրքերին, (հերոսամարտը հիանալի կերպով է ներկայացնում Ֆրանց Վերֆելն իր` ՙՄուսա լեռան քառասուն օրը՚ հռչակավոր վեպում), Ուրֆայի հերոսամարտը, երբ ոտքի ելավ քաղաքի հայ բնակչությունը ՙՄահ կամ ազատություն՚ նշանաբանով:Ընդհանուր առմամաբ բնաջնջվեց 1.5 մլն հայ, ոչնչացվեց 125 հայաբնակ գյուղ:

Մեծ Եղեռնը մինչ այսօր մնաց չդատապարտված օրենքով, ոչ մեկը պատասխան չտվեց անմեղ զոհերի արյան համար, որը թափվեց հանուն ինչ-որ գաղափարների:

Սակայն հայ ժողովրդի պայքարը հանուն ազգային անկախության տվեց իր արդյունքը: Նրանք հասան Հայաստանը ազատ, անկախ տեսնելու բաղձալի երազանքին, պահպանեցին լեռնաշխահը, որը կրում է Հայաստան պատմանական անունը և վաղուց ի վեր համարվում աշխարհի հանգույն ժողովուրդներից` հայերի հայրենիքը:

Բայց դա մոռացնելի չի տալիս եղածը, այդ հիշողությունը ժողովրդի արյան մեջ է: Կան բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք վկայում են ցեղասպանության մասին: Շատ հեղինակներ նույնիսկ թուրք, անդրադարձել են այդ դեպքերին: Ամեն տարի ապրիլի 23-ին ջահերով երթ է կազմակերպվում դեպի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, որով արտահայտում ենք մեր բողոքը, դժգոհությունը, պահանջները: Իսկ ապրիլի 24-ին  ի հարգանք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, թե՜ Հայաստանում,  թե՜ հայրենիքից դուրս գտնվող հայերը գնում են դեպի  զոհերի հիշատակի նվիրված հուշարձաններ:

Այս տարի ապրիլի 24-ին է նշվում նաև Հայ եկեղեցական շարժական տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Եվ սա մեզ ավելի ոգեշնչում կյանքով պայքարել մահի դեմ: Թե ի՞նչպես հարգելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը տոնենք Սուրբ Զատիկը: Այս մասին կմեկնաբանի Տեր Ասողիկ Կարապետյանը:

Այս տարի, համաձայն տոմարական հաշվարկների, Սբ Զատիկը տոնախմբելու ենք ապրիլի 24-ին: Սբ Հարության տոնի տոնակատարման սկզբունքը դեռևս հաստատվել է չորրորդ դարում. 325 թ. Նիկիայում տեղի ունեցած Առաջին տիեզերական ժողովի ժամանակ Քրիստոսի Սբ Եկեղեցին որոշել է Սբ Հարության հիշատակը տոնախմբել գարնան գիշերահավասարից` մարտի 21-ից հետո առաջիկա Լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Եթե Լուսնի լրումը կիրակի հանդիպի, Սբ Հարությունը տոնել հաջորդ կիրակի: Ահա այս որոշման համաձայն, Սբ Զատիկը տոնախմբվում է մարտի 22-ից ապրիլի 25-ը` 35 օրերի ընթացքում: Այս տարի Սբ Հարության տոնը համընկել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան: Որով մեզ համար առավել իրական է դառնում` կյանքով մահվանը հաղթելու մեր հավատամքը:

Հոդվածի Հեղինակ  http://www.facebook.com/gohar55

Ինչու էդպես դաժան….

Երեկ նստած ՖԲում հորանջում էի և հանկարծ, Օ~, լույս փայլատակեց… Նա գրեց ինձ…
Անունը Սաիդ էր (Saeid)…և զրույց սկսվեց մեր մեջ… չնայած այն հանգամանքին, որ նա ոչ նոռմալ հայերեն գիտեր, ոչ ռուսերեն և ոչ էլ անգլերեն, մենք հասկացանք իրար… Նա ինձ աղանձ էր տալիս (շուտ հասկացողների համար` կուտ), որ շատ հարուստ է, սիրեց ինձ, մենք կամուսնանանք, կգնանք իր հայրենիք ու կապրենք երջանիկ…

Օօ ու նա հավատում էր, որ ես ուտում եմ իր աղանձը… ես թույլ էի տալիս, որ նա հավատա… Եվ այն փաստը, որ ես ամուսնացած եմ, նրան չէր խանգարում… ու էսպես մաղթեցինք իրար Բարի Գիշեր…
Առավոտյան նամակ ստացա. առաջարկում էր հանդիպել… ասեցի. <<Սաիդ, ամոթա, արի գոնե ձևի համար մի 2 օր էլ մնանք վիրտուալ, գոնե մինչև բաժանվեմ>>… նա չներեց ինձ… թողեց ինձ գրելով… <<u told me anyone?even girl over 80??!bye>> (անկեղծ եմ ասում վերջին նամակը էս էր, ես էլ բան չեմ հասկանում)…

Հիմա ես դեպրեսիայի մեջ եմ… ուզում եմ կյանքիս վերջ դնել… Օօ Սաիդ… Օօ սիրելիս… Ինչու էդպես դաժան….

 

Պատվածքը գրել է  Мась Яня Հատուկ Differ Blogi համար

ԵՐԻՏԱՍԱՐԴ-ԾԵՐ ՄԱՐԴԸ

Այս անգամ ձեզ կներկայացնեմ ամբողջովին իմ կողմից գրված մի փոքրիկ պատմվածք,որը գրել եմ 10-րդ դասարանում:Հուսով եմ ձեզ դուր կգա:

 

…Առավոտյան ժամը մեկն է: Նստած եմ մահճակալիս: Անձրևում է: Ոչ մի ձայն չկա: Մտածում եմ: Մտածում եմ կյանքի,սիրո,ծնվելու,մահանալու մասին…Մտածում եմ պապիկիս մասին:

Չգիտեմ,թե ինչու եմ մտածում նրա մասին,քանի որ լավ չեմ հիշում նրան,նա մահացել է,երբ ես ութ տարեկան էի:Այդ ժամանակ ես ոչինչ չէի հասկանում: Պապիկս զինվորական էր: Նա շատ խստապահանջ և կարգ ու կանոն սիրող մարդ էր: Նա երբեք ոչ շատ էր խոսում, ոչ էլ շատ քիչ: Ամեն անգամ,երբ գալիս էր մեր տուն,ինձ զբոսանքի էր տանում,անկեղծ ասած, ես երբեք էլ չեմ սիրել այդ զբոսանքները,երևի չէի սիրում տանից դուրս գալ,չգիտեմ…բայց պապիկս ինձ միշտ ստիպում էր դուրս գալ իր հետ: Ամենակարևոր բանը,որ ուզում եմ ասեմ այն է, որ այդ զբոսանքների ժամանակ նա ուրիշ մարդ էր դառնում: Ես երբեք չեմ մոռանա նրա դեմքի արտահայտությունը: Նա ժպտում էր,ուրախ էր,հպարտ,երջանիկ…Ես դա միայն հիմա եմ հասկանում:

Հիմա ես 16 տարեկան եմ: Եվ ուզում եմ պատմել ձեզ աստղագիտության ուսուցչիս մասին: Նա մեր քոլեջ այս տարի է եկել: Մինչ մեր դասարան նրա գալը, բոլոր աշակերտները արդեն խոսում էին նրա մասին,ծիծաղում: Նրանք նրա շորերի, նրա արտաքին տեսքի և այլնի մասին էին խոսում: Ես չէի կարողանում պատկերացնել,թե ինչպիսի տեսք ունի նա և շատ մեծ անհանբերությամբ սպասում էի մեր դասին: Շուտով նա հայտնվեց: Նա հայտնվեց, և ես հասկացա ամեն ինչ… Չեմ կարող նույնիսկ նկարագրել, թե ինչ էր դա… Մի ծեր մարդ, ջինս և ինչ-որ տարօրինակ վերնաշապիկ հագած, կեդերով… Ես մտածեցի,որ ծեր մարդիկ չպետք է այդպես հագնվեն: Նրա մազերն այնպիսի տեսք ունեին կարծես չեր սանրվել առավոտյան: Եվ նրա աչքերի արտահայտությունը…մի տեսակ տարորինակ էր…Քեզ կարող էր թվալ,որ խոսելուց նա քեզ չի նայում,բայց միաժամանակ նա ամեն ինչ տեսնում էր: Առաջին հայացքից ինձ թվաց,որ նա գիժ է: Եվ,իհարկե,ես որոշեցի,որ չեմ լսելու նրա դասերը: Մի քանի դաս հետո,ժամանակ առ ժամանակ, նա սկսեց խոսել սիրո մասին,ինչը իրոք շատ զարմանալի էր: Նրա տարիքում մտածել և խոսել սիրո մասին??? Այդ ամենը ինձ նյարդայնացնում էր: Նախավերջին դասն էր, որին ես,ինչպես միշտ, չէի ուզում գնալ: Զանգը դեռ չէր հնչել,երբ նա եկավ դասարան և ասաց,- <<Տղաներ և աղջիկներ, թարգմանեք այս նախադասությունը “ My heart will go on “ ,և ես ձեզ լավ գնահատական կնշանակեմ: Ես շատ էի զարմացել և մտածում էի,արդյոք ինչ կապ ունի այդ նախադասությունը աստղագիտության հետ և,իհարկե,նույնիսկ չփորձեցի թարգմանել այն: Բայց մյուսները շատ էին փորձում և հանկարծ Ժենյան,իմ ընկերուհին, գուշակեց`իմ սիրտը կշարունակի հիշել: Այսպիսով դասը սկսվեց, ու մենք սկսեցինք խոսել աստղերի և մոլորակների մասին…Դասը ավարտվեց:

Դասը ավարտվեց, բայց ես դեռ մտածում էի ուսուցչիս մասին, փորձում էի հասկանալ, թե ինչ էր նա մտածում, ինչ կար նրա գլխում,բայց չէր ստացվում: Եվ այսպես,վերջին դասն էր, ես ու դասընկերներս շատ ուրախ էինք: Նա եկավ և դասի կեսին նորից սկսեց խոսել սիրո մասին: Մենք սկսեցինք ծիծաղել նրա վրա:

Հանկարծ նա շատ զայրացած ասաց,- <<Ինչու եք ծիծաղում?Ձեր կարծիքով ես երբեք երիտասարդ չեմ եղել?Երբեք սիրած աղջիկ չեմ ունեցել?Երբեք չեմ սիրել?Դուք ինձ չհասկացաք>>:

Լռություն…

Աստված իմ, որքան է նա նման իմ պապիկին…

Ձեր հաջողությունների պատճառը դու՞ք եք, թե ձեր թալիսմանը

Իսկ դուք գիտեք թե ի՞նչ է իրենից ներկայացնում թալիսմանը:Ըստ քեզ թալիսմանը բերում է  մեզ հաջողություն: Ունե՞ք թալիսման: Կան մարդիկ, որոնք առանց իրենց թալիսմանի չեն կարող ապրել նույնիսկ մի օր:Մարդիկ խոսում են թալիսմանի հետ խնդրում օգնել իրենց և շատերին թվում է, որ հենց թալիսմանի շնորհիվ է, որ իրենք հասնում են հաջողության:

Որոշ հանրագիտարաններում թալիսման բառը բացատրվում է  հետեւյալ կերպ՝

Թալիսմանը դա մի կախարդական առարկա է, որի նպատակն է պաշտպանել իր սեփական տիրոջը: Ենթադրվում է, որ թալիսմանը կարող է բերել հաջողություն, զգուշացնել վտանգի մասին և բարձրացնել տիրոջ տրամադրությունը: Առաջացել է լաիտիներեն  /amuletum/ բառից, որը հաջողություն բերող առարկա է:


Մի անգամ իմ հարազատներից լսեցի մի պատմություն, որին ես չեմ հավատում պատմեմ ձեզ կարող է դուք կհավատաք.

Մի մարդ ոչ մի բան չուներ ու հանկարծ մի երկու տարվա ընթացքում նա դարձավ միլիոնատեր ըստ ձեզ նա ունե՞ր թալիսման և եթե այդպես է ինչու բոլորը չեն կրում թալիսմաններ :

Իմ կարծիքով թալիսմանը ունի ինչ որ գերբնական ուժ կամ դա ընդհամենը մարդու երևակայությունն է , որը անսահման է :

Եթե դուք չեք գտնում համապատասխան թալիսման ապա կարող եք ընտրել ձեր թալիսմանը ըստ ձեր համաստեղության նշանի :

Այսպիսով, եկեք ավելի շատ հավատանք ինքներս մեզ և մեր սեփական ուժին:

Եվ թող մեզ այդ հարցում օգնեն թալիսմանները: ;)  

 

Մի փոքրիկ պատմություն կիթառի մասին

Կիթառ՝ լարային երաժշտական գործիք, որը մեծ տարածում է գտել ողջ աշխարհով մեկ : Կիթառը  օգտագօրծվում է որպես ուղեկցորդ գործիք բազմաթիվ երաժշտական ոճերում: Հիմնական գործիք է համարվում այնպիսի երաժշտական ոճերի մեջ  ինչպիսիք են Բլյուզը, Կանտրին, Ռոկ – երաժշտությունը, Ֆլամենկոն: XX դարում ստեղծում են էլեկտրոկիթառը, որը ևս մեծ դեր ունեցավ երաժշտության լորտում :

Առաջին ապացույցները ժամանակակից կիթառների «նախնիների» մասին գտել են պեղումների ժամանակ և պատկանում են  II հազարամյակին : Հին եգիպտոսում և Հնդկաստանում ևս գտել են նմանատիպ գործիքներ: Եգիպտոսում դրանք հայտնի էին նաբլա, նեֆեր, ցիտրա անվանումներով, իսկ Հնդկաստանում՝ վինա և սիտար անվանումներով: Հին Հունաստանում և Հռոմում հայտնի էր այդպիսի մի գործիք կիֆարա անվանումով:
Այն ժամանակի կիթառները ունեցել են երկարավուն իրան և երկար պարանոց լարերը վրան քաշած: Իրանը պատրաստում էին ամբողջական կրիայի վահանից, կամ էլ ծառի ամբողջական կտորից :

III-IV հազարամյակներում Չինաստանում սկսում են պատրաստել մի գործիք «Յուան» անունով, որի փայտի իրանը հավաքում էին վերևի և ներքևի մասերը միացնելով իրար, այլ ոչ թէ ամբողջական փայտից : Այնուհետև Եվրոպայում սկսում են պատրաստել մավրիտանական և լատինական կիթառներ մոտ VI դարում:

 

Անվանման ծագումը
«Կիթառ» բառը առաջացել է սանսկրիտ լեզվի  «Կուտուր» բառից և նշանակում է չորսլարանի :  Այս  գործիքը տարբեր երկրներում հայտնի է  տարբեր անվանումներով Հունաստանում` «կիֆարա ϰιθάϱα», Իսպանիայում` «Cithara» : Առաջին անգամ Կիթառ անվանումը հայտնվել է միջնադարյան եվրոպայի գրականության մեջ  XIII :Միջնադարում կիթառի զարգացման հիմնական կենտրոնը Իսպանիան էր , որտեղ կիթառը բերվել էր Հռոմից : XVIII դարում իսպանական կիթառը արդեն  ստացել էր հիմնական տեսք և կազմված էր 6 առանձին լարերից, և այն ուներ նրանով կատարվող ստեղծագործությունների մեծ քանակություն: Այս գործում իր ներդրումն է ունեցել XIX դարի իտալացի կոմպոզիտոր և կիթառի մեծ վարպետ  Մաուրո Դժուլիանին:

Կլասիկ կիթառ


XVIII—XIX  դարերի ընթացքում իսպանական կիթառը կրել է ակնհայտ փոփոխություններ, կիթառի  վարպետները փորձարկումներ էին կատարում չափսերի եվ տեսքի  կապված: XIX դարում կիթառի վարպետ Անտոնիո Տորրեսը տալիս է  կիթառին այժմյան տեսքը : Այդ տեսքով կիթառներին այսօր անվանում են կլասսիկ կիթառներ :

Այսքանով ուզում եմ ավարտեմ կիթառի մասին գրառումը, հուսով եմ դուր կգա այն ձեզ:

Սիրով կսպասեմ եմ ձեր մեկնաբանություններին

Իսկ դուք գիտեիք, որ Տիգրան II Մեծին…

Իսկ դուք գիտեիք, որ Տիգրան II Մեծին 60-ից ավելի օպերա կա նվիրված:
Անտոնիա Վիվալդին 1724 թվականին Բենեդետտո Միկելիի և Նիկոլա Ռոմալդիի հետ համատեղ գրում է “Սիրուն և ատելությանը գերիշխող բարեգործը կամ Տիգրանը” օպերան: Միկելին և Ռոմալդին գրել են առաջին և երրորդ ակտերը, որը ցավոք չի պահպանվել: Մեզ է հասել միայն երկրորդ ակտը, որը գրել է Վիվալդին:
Այս օպերան առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 1724 թվականին` Հռոմում կայացած դիմակահանդեսի ժամանակ:
1714 թվականին Ալեսսանդրո Սկարլատտին գրում է “Տիգրան II” օպերան:
Մի խոսքով ահա ոչ լրիվ ցուցակն այդ օպերաների`
1. Ա. Սկարլատտի – «Տիգրան երկրորդ», (իտալերեն)
2. Ն. Պիչչինի – «Տիգրան Մեծ», (իտալերեն)
3. Տ. Ալբիոնի – «Տիգրան Մեծ- Հայոց Արքա», (իտալերեն)
4. Մ. Բոնոնչոնի – «Տիգրան Մեծ- Հայոց Արքա», (իտալերեն)
5. Ն. Ռիջինի – «Տիգրան Մեծ», (իտալերեն)
6. Պ. Լամբունիանի – «Տիգրան Մեծ», (իտալերեն)
7. Ֆ. Գասպարինի, Ֆ. Կոնտի, З. Մոլոնդի – «Տիգրան Մեծ», (գերմաներեն)
8. Ի. Հասսե – «Տիգրան Մեծ», (իտալերեն)
9. Ջ. Արենա – «Տիգրան», (իտալերեն)
10. Լ. Սանտոս – «Տիգրան», (իտալերեն)
11. Ջ. Պագանելի – «Տիգրան Մեծ», (գերմաներեն)
12. Կ. Գլյուկ – «Տիգրան», (իտալերեն)
13. Պ. Գուլիելմի – «Տիգրան Մեծ», (իտալերեն)
14. Ջ. Գոլլա – «Տիգրան», (իտալերեն)
15. Ա. Տոցցի – «Տիգրան», (իտալերեն)
16. Ի. Սելոնիատ – «Տիգրան», (իտալերեն)
17. Դ. Սկարլատտի – «Տիգրան Մեծ կամ հայկական Պոմպեյ», (իտալերեն)
18. Ջ. Սաոտիի – «Տիգրան», (իտալերեն)
19. Պ. Բեռնարդոնի – «Տիգրան», (իտալերեն)
20. Գ. Հենդել – «Տիգրան Մեծ», (գերմաներեն)
21. Ա. Արտամանով – «Տիգրան Մեծ» (ռուսերեն)
22. Հոտս – «Տիգրան Մեծ», (գերմաներեն)
23. Ա. Վիվալդի, Բ. Միկելի, Ն. Ռոմալդի – «Սիրուն և ատելությանը գերիշխող բարեգործ կամ Տիգրան», (իտալերեն)
Միայն զավթիչ և հանճարեղ ստրատեգ լինելը բավարար չէ նման փառքի, հարգանքի ու սիրո արժանանալու համար…. Կեցցես Տիգրան!!!

Follow

Get every new post delivered to your Inbox.